Single Blog Title

This is a single blog caption

Նեյմար. «Կարծում եմ՝ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գովասանքի խոսքեր է ասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին.

«Ես կարծում եմ, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա լավագույնն է նրանց մեջ, ում ես երբևէ տեսել եմ:

Մենք միասին հիանալի էինք համագործակցում: Նախ ես հաճույք էի ստանում նրա հետ խաղալիս, հետո էլ նա պարզապես իմ լավ ընկերն է»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ «Բարսելոնա»: