Single Blog Title

This is a single blog caption

«Նա կմնա մեզ հետ, որովհետև հավերժ է». Մեսսին՝ Մարադոնայի մասին

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Դիեգո Մարադոնայի մահվան մասին:

«Սա շատ տխուր օր է բոլոր արգենտինացիների ու ֆուտբոլի համար: Նա հեռացավ, նա կմնա մեզ հետ, քանի որ Դիեգոն հավերժ է: Ես միշտ կհիշեմ հրաշալի պահերը, որ ապրել եմ նրա հետ:

Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել նրա ընտանիքին ու ընկերներին:

Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Մեսսին «Ինստագրամի» իր էջում: