Single Blog Title

This is a single blog caption

Նա ասել է «այո». կատալոնական մամուլը Դե Յոնգին ուղարկում է «Բարսելոնա»

Կատալոնական մամուլը պնդում է, որ Ֆրենկի Դե Յոնգը «այո» է ասել «Բարսելոնային»։

Mundo Deportivo պարբերականի հինգշաբթի օրվա համարում ընթերցողները առաջինը հենց այդ նորությանն են հանդիպել։ Դե Յոնգի համար պայքարում «Բարսելոնան» առաջ է անցել ՊՍԺ-ից։ Հոլանդացու` կատալոնական ակումբ տեղափոխվելու համատեքստում փոքր ինչ անիրական է թվում Ադրիեն Ռաբյոի տեղափոխությունը «Բարսելոնա»։

Ըստ աղբյուրի` 21-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» կվճարի 75 միլիոն եվրո։