Single Blog Title

This is a single blog caption

Մուստաֆի. «Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Լիոնելն իմ ամենաուժեղ մրցակիցն է եղել: Նրա դեմ 3 անգամ խաղացել եմ, երբ «Վալենսիայում» էի: Նրա գործողությունները հնարավոր չէ կանխագուշակել: Նա փոքրամարմին է, արագ և հաճախակի փոխում է վազքի ուղղությունը: Երբ նրա դեմ դուրս է գալիս 3 մրցակից, ապա վստահ եղեք՝ Մեսսին բոլորին կշրջանցի: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Մուստաֆին: