Single Blog Title

This is a single blog caption

Mundo Deportivo. «Բարսելոնան» տրանսֆեր է համաձայնեցրել

«Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն տեղափոխվելու է «Բարսելոնա»:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ կատալոնացիները վճարելու են 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 30 միլիոն եվրո:

«Բլաուգրանային» մնում էր միայն համաձայնության հասնել ֆրանսիացու հետ, ինչը նրանց հաջողվել է: Կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքելու:

Ավելի վաղ Լանգլեն դիտարկվում էր, որպես Սամուել Ումտիտիի հնարավոր փոխարինող, եթե վերջինս որոշեր հեռանալ «Բարսելոնայից»: Այժմ Ումտիտիի հետ նոր պայմանագիր կնքելու շանսերը բարձրացել են, սակայն «կապտանռնագույնները» միևնույն է Լանգլեի տրանսֆերը ձեռնտու են համարում:

Ակումբում կարծում են, որ Յերի Մինային երկար ժամանակ կպահանջվի եվրոպական ֆուտբոլին հարմարվելու համար, իսկ հաճախ վնասվածք ստացող Թոմաս Վերմալենը շուտով 33 տարեկան կդառնա, ուստի թիմին ևս մեկ վստահելի պաշտպան է հարկավոր: