Single Blog Title

This is a single blog caption

Մոուրինյու. «Կարծում եմ՝ Ռամոսը միտումնավոր հարվածեց Մեսսիի դեմքին»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել երեկ երեկոյան Իսպանիայի մայրաքաղաքի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած Էլ կլասիկոյի մասին։

«Ես գտնում եմ, որ առաջին կեսում երկու կողմերն էլ պասիվ էին գործում գնդակով ու մեծ բարդություններ չէին առաջացնում մրցակցի համար։ Խաղի տեմպը, ջերմաստիճանը չէր համապատասխանում կլասիկոյին։ Կարծում եմ՝ Ռամոսը գիտակցեց դա, ու միտումնավոր հարվածեց Մեսսիի դեմքին կրքերը թեժացնելու և երկրորդ կեսում խաղի լարվածությունը ավելի մեծացնելու համար։ Խաղն ուներ դրա կարիքը»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 0։1 հաշվով պարտվեց «Բարսելոնային» և հիմա հետ է մնում առաջատարից 12 միավորով։