Single Blog Title

This is a single blog caption

Մորատա. «Մեսսիին հնարավոր չէ կանգնեցնել»

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ սպասվող խաղերի մասին:

«Մեսսիին հնարավոր չէ կանգնեցնել: Եթե մենք ի վիճակի ենք լավ արդյունքի հասնել այստեղ, ապա պետք է գործենք պաշտպանողական դիրքերից, որպեսզի տարածություն մնա, և փորձենք  անհանգստություններ պատճառել «Բարսելոնային» այնքանով, որքանով որ դա հնարավոր է»,- ասել է իսպանացին Movistar+-ի եթերում:

Հիշեցնենք, որ «Չելսին» և «Բարսելոնան» իրենց հանդիպումները կանցկացնեն փետրվարի 20-ին և մարտի 14-ին: