Single Blog Title

This is a single blog caption

Մոնտելլա. «Լանգլեն կարող է խաղալ «Բարսելոնայում»»

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան հասկանում է, թե ինչու է «Բարսելոնան» հետաքրքրվում իրենց պաշտպանի ծառայություններով:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ կատալոնացիները պատրաստ են վճարել 22-ամյա պաշտպանի հրաժարագինը, որը կազմում է 45 միլիոն եվրո:

«Նա իսկական չեմպիոն է՝ ուժեղ բնավորությամբ: Վստահ եմ, որ ապագայում նա հաստատ կկարողանա խաղալ «Բարսելոնայի» համար»,- Մոնտելլայի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն: