Single Blog Title

This is a single blog caption

Միքայել Ցորկ. «Մենք բաց կթողնենք Դեմբելեին համապատասխան առաջարկի դեպքում»

«Դորտմունդի Բորուսիայի» մարզական տնօրեն Միքայել Ցորկը նշել է, որ գերմանական ակումբը իր առջև խնդիր չի դրել ամեն գնով իր կազմում պահելու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին:

«Մենք հստակ դիրքորոշում ունենք: Եթե Դեմբելեի համար արված առաջարկը համապատասխանի մեր պահանջներին՝ նա կհեռանա, եթե ոչ՝ նա կմա: Զիջումների մենք չենք գնա, բայց բարդացնել էլ ոչինչ չենք պատրաստվում»,- նշել է Ցորկը Sky Sports Deutschland-ին տված հարցազրույցում:

Խաղացողով ակտիվորեն հետաքրքրվում է «Բարսելոնան»: Դորտմունդում մերժել էին կատալոնացիների վերջին առաջարկը, որը նախատեսում էր 90 միլիոն եվրո գումարած 40 միլիոն բոնուսների տեսքով: «Բորուսիան» պահանջում է մոտ 150 միլիոն եվրո (120-130 միլիոն եվրո և ևս 20-30 միլիոն բոնուսների տեսքով): Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղ դեպքում «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է վճարել այդ գումարը: