Single Blog Title

This is a single blog caption

Մինան ասել է՝ ինչու է տեղափոխվել «Էվերթոն»

Պաշտպան Յեռի Մինան խոսել է «Բարսելոնայից» «Էվերթոն» տեղափոխության մասին: Տրանսֆերի արժեքը կազմել է 30,25 մլն եվրո:  Եվս 1,5 մլն եվրո կատալոնացիները կարող են ստանալ որպես բոնուս հատուկ պայմաններ իրականացնելու դեպքում:

««Էվերթոնի» ղեկավարությունն ուզում էր ամեն գնով ստանալ ինձ, հենց այդ պատճառով էլ կայացավ իմ տեղափոխությունը Լիվերպուլ: Երկար ժամանակ ես հետևել եմ անգլիական Պրեմիեր լիգայում: Անհամբեր սպասում եմ աշխարհի լավագույն լիգայի սկսվելուն: Խոսել եմ մարզչի հետ, ինձ դուր եկավ նրա՝ հաջողության հասնելու վճռականությունը: Մտադիր եմ առավելագույն ջանքեր գործադրել թիմին օգնելու համար»,- ասել է Մինան «Էվերթոնի» կայքին տված հարցազրույցում: