Single Blog Title

This is a single blog caption

Մինա. «Ես հույս ունեի գոլ խփել։ Ցավում եմ, որ չստացվեց»

«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան մեկնաբանել է «Խետաֆեի» դեմ հանդիպումը։

«Ես իսկապես հավատում էի, որ գոլ կխփեմ։ Ցավում եմ, որ չստացվեց։ Ես գիտեի, որ եթե շանս ունենամ, անպայման պետք է օգտագործեմ այն։

Ես չեմ կարող նկարագրել՝ ինչ եմ զգում՝ հանդես գալով այնպիսի ակումբում, ինչպիսին «Բարսելոնան» է»,- Մինայի խոսքերն է մեջբերում Marca-ն։