Single Blog Title

This is a single blog caption

«Միլանի» ղեկավարությունը հանդիպել է «Բարսելոնայի» հարձակվողի գործակալի հետ

«Միլանը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Բարսելոնայի» հարձակվող Մալկոմի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իտալական գրանդի ղեկավար կազմը հանդիպում է ունեցել 22-ամյա հարձակվողի գործակալի հետ։ Կողմերը քննարկել են Մալկոմի հավանական տեղափոխության մանրամասները։

Նախորդ ամռան վերջին Մալկոմը «Ռոմայի» փոխարեն ընտրեց «Բարսելոնան»։ Սակայն մեկ տարի անց կարող ենք փաստել, որ նա խաղաժամանակի լուրջ խնդիրներ ունի «Կամպ Նոուում»։ Նման պարագայում բացառված չէ նրա տեղափոխությունը «Միլան»։