Single Blog Title

This is a single blog caption

Միայն Վալենտինի օրը. Սիրահար զույգերին երկու անդամաքարտը՝ մեկի գնով

«Պենյա Բլաուգրանա Երեւանը» Սուրբ Վալենտինի նախաշեմին հայտարարում է ակցիա. եթե դուք եւ ձեր ընտրյալը երկրպագում եք «Բարսելոնային» եւ ցանկանում եք դառնալ պաշտոնական ֆան ակումբի անդամ, ապա այս նյութը հենց ձեզ համար է:

Ամեն ինչ շատ պարզ է. Յուրաքանչյուրդ ձեր անունից ներկայացրեք անդամագրության ՀԱՅՏ: Այնուհետեւ մեր ֆան ակումբի ֆեյսբուքյան էջին նամակով ուղարկեք ձեր սիրելիի անուն ազգանունը, որպեսզի տվյալների բազայում մենք կարողանանք գտնել ձեզ:

Միայն Փետրվարի 14-ին Ինեկո Բանկի ցանկացած մասնաճյուղից կատարեք վճարում ՀՀ Դրամով – 2050422300651001 հաշվեհամարին՝ ուղարկելով 6000 դրամ՝ 12000-ի փոխարեն եւ դարձեք մեր ֆան ակումբի անդամ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

«Պենյա Բլաուգրանա Երեւանն» իրավունք է վերապահում ուսումնասիրել նշված երկու անձանց ֆեյսբուքյան էջերը, համոզվել, որ ներկայացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա նոր հաստատել ներկայացված հայտը: Այդ դեպքում միայն կարելի կլինի երկու հոգով անդամագրվել՝ վճարելով միայն մեկի համար:

Ակցիան գործում է վճարումները միայն փետրվարի 14-ին կատարելու դեպքում:

Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան էջին: