Single Blog Title

This is a single blog caption

[ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ԹԻՄԻՆ] FCBarcelona.am-ին կամավորներ են պետք

Պենյա Բլաուգրանա Երեւանը՝ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում, ցանկանում է իր թիմում տեսնել ակտիվ, երիտասարդ երկրպագուների, ովքեր նաեւ տիրապետում են տարբեր հմտությունների:

Այսպիսով, եթե դու

  • Երիտասարդ ես
  • Ակտիվ ես ու օրվա մեջ մեկ-երկու ժամ ազատ ժամանակ ունես
  • Փնթփնթալ չես սիրում
  • Կարողանում ես աշխատել թիմի հետ եւ օպերատիվ լինել
  • Քո կյանքը չես պատկերացնում առանց «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» 

Ապա այս հայտարարությունը հենց ՔԵԶ համար են:

Մեզ պետք են նյուզմեյքերներ, ովքեր՝

  • Միջինից բարձր մակարդակով տիրապետում են հայերենին
  • Կարող են նյութեր թարգմանել որեւէ օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, իսպաներեն) հայերեն
  • Ունեն որոշակի գիտելիքներ՝ ֆեյսբուքի, թվիթերի, ինստագրամի վերաբերյալ
  • Օրական մեկ-երկու ժամ կարող են տրամադրել կայքում նյութեր գրելուն

Մենք ունենք նաեւ գրաֆիկ-դիզայների օգնության կարիք, ով՝

  • «Բարսելոնայի» երկրպագու է
  • Տիրապետում է Adobe Photoshop, Illustrator, Corel Draw ծրագրերին
  • Ունի օրական մեկ-երկու ժամ ազատ ժամանակ

Նշենք, որ ցանկացած աշխատանք, որը կապված է FCBarcelona.am կայքի եւ Penya Blaugrana Yerevan-ի հետ, կամավորական սկզբունքով է: Հետագայում լավագույններին կօգնենք աշխատանք գտնելու հարցում, ինչպես նաեւ կլինեն բոնուսային համակարգեր: Չենք մոռանում նաեւ, որ լավագույնները կդառնան ակուբմի պաշտոնական անդամ եւ քարտերը կստանան նվեր:

Եթե ձեզ հետաքրքրում է այս աշխատանքներից որեւէ մեկը, ապա գրեք մեր ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ` սեղմելով ԱՅՍՏԵՂ: