Single Blog Title

This is a single blog caption

Մի շարք պահանջներ «Բարսելոնային». որ դեպքում Չավին կգլխավորի կատալոնական ակումբը

«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է ընդունել «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը, եթե կատարվեն նրա մի շարք պահանջները: Այս մասին գրում է Candea Ser-ը:

Այսպիսով, Չավին ցանկանում է լիարժեք հսկողություն ունենալ տրանսֆերների վրա: Ակումբի ղեկավար համակարգում ընդգրկել Կարլես Պույոլին, իսկ մարզչական շտաբում իր եղբորը՝ Օսկարին: Չավին նաև ցանկանում է ակումբ վերադարձնել նախկին տնօրեն Ժոան Վիլային ու Յոհան Կրույֆի որդում՝ Խորդիին: Բացի այդ, մասնագետը ցանկանում է փոխել «Բարսելոնայի» բժշկական անձնակազմը:

Այս բոլոր պահանջները ներկայացվել էին «կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Բարտոմեուին, որը զարմացել էր և դադարեցրել բանակցությունները: