Single Blog Title

This is a single blog caption

Մի քանի պատճառներ այն մասին, թե ինչու է Պաուլինյոյի տեղափոխությունը սպասվածից օգտակար

ՄՐՑՈՒՄԱՅԻՆ

Առաջին հերթին, Իվան Ռակիտիչի համար: Անհնար է չնկատել, որ խորվաթի խաղը անկում է ապրել: Եվ, իհարկե այս խնդրի հիմնական պատճառներից մեկն էլ մրցակցային միջավայրի բացակայությունն է, որը Ռակիտիչը դա ապացուցել էր շատ վաղուց: Ու՞մ հետ մրցակցել տեղի համար պայքարում. Սամպերի՞ թե Ռաֆինյայի: Այս մրցակցության մեջ միանշանական հաղթողը միշտ էլ Ռակիտիչն է: Բայց արդեն կա Պաուլինյոն, ով այժմ փայլում է իր խաղով: Իսկ այն փաստը, որ ֆուտբոլիսն իր գրպանից է վճարել տրանսֆերի համար, խոսում է այն մասին, որ նա եկել է կազմում տեղ գտնելու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու համար:

ԱԹԼԵՏԻԶՄ

Բրազիլացին ունի հիանալի կազմվածք: Եվ նա իր ֆիզիկական տվյալները շատ ճիշտ է օգտագործում: «Բարսելոնայի» փիլիսոփայության մեջ է մտնում իշխանական ֆուտբոլը, և երբեմն սա խաղում է նրանց դեմ: Երբեմն կատալոնական ակումբին պարզապես պակասում է միջին գծի նկատմամբ իշանությունը, որից էլ գալիս է մրցակցի ճնշումը: Պաուլինյոն սա, միանշանակ կավելացնի:

ՏԱՐԻՔ

Դուք հազիվ ակնկալեք նրան տեսնել այստեղ: Բայց այո, «Բարսան» կարիք ունի միջից գծի երիատասարդացման հետ, բայց առաջին հերթին թիմն խնդիր ունի ձեռքբերելու այն խաղացողներին, որոնք կարող են օգուտ տալ թիմին, և բրազիլացին կարող է դա անել: Պաուլինյոն այժմ 29 տարեկան է և սա հիանալի տարիք է կիսապաշտպանության և առհասարակ ֆուտբոլի համար: Ըստ էության, այս մրցաշրջանում մենք կարող ենք տեսնել րազիլացու պիկը: Սակայն շատերը կարծում են, որ Չինաստանում անցկացրած տարիները կարող են հանգեցնել Պաուլինյոյի մարզավիճակի հետդարձմանը: Բայց նրա խաղը հավաքականում այլ բան է խոստանում: Իր հավաքականի մարզչական կազմը չի ամացել նրա ակումբային գրանցման համար:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Նույնիսկ «Տոտենհեմում» (որտեղ նա պարզապես հիանալի խաղ է ցուցադրել) Պաուլինյոն հաստատված խաղացող է եղել, որը միշտ պայքարել է մինչև վերջ, զոհաբերելով իր բոլոր ուժերը: Եվ սա այն հիանալի հատկանիշներից է, որը շատ է հարկավոր «կապտանռնագույններին»: