Single Blog Title

This is a single blog caption

AS. Մեսսին զանգահարել է Գրիզմանին

Ըստ իսպանական AS օրաթերթի տեղեկությունների՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին օրերս զանգահարել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին՝ համոզվելու, որ վերջինս մտադիր է տեղափոխվել կատալոնական ակումբ։

Ըստ աղբյուրի՝ Գրիզմանը դրական է պատասխանել Մեսսիին։ Արգենտինացու զանգը վերահաստատել է, որ «Բարսելոնան» անհամբերությամբ սպասում է ֆրանսիացու տրանսֆերին։

Ավելի վաղ AS-ը որոշ մանրամասներ էր հաղորդել Գրիզմանի ու «Բարսելոնայի» միջև կնքվելիք պայմանագրից։