Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին խփեց իր 40-րդ գնդակը 9-րդ մրցաշրջանն անընդմեջ

Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնան» 0։5 հաշվով ջախջախեց անդալուսական «Սևիլիային»՝ 4-րդ անգամն անընդմեջ հաղթելով տիտղոսը։

Թիմի առաջատար Լիոնել Մեսսին 34-րդ րոպեին խփեց խաղի երկրորդ գնդակը՝ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո։

Այսպիսով, արգենտինացին 9 մրցաշրջան անընդմեջ «Բարսելոնայի» կազմում խփում է առնվազն 40 գնդակ.

2009-2010: 47
2010-2011: 53
2011-2012: 73
2012-2013: 60
2013-2014: 41
2014/15: 58
2015/16: 41
2016/17: 54
2017/18: 40։