Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին խոսել է իր և Ռոնալդուի մրցակցության մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին:

«Ես չեմ մտածում լավագույնը դառնալու մասին: Ես երբեք չեմ մտածել առաջինը կամ երկրորդը կամ երրորդը դառնալու մասին: Յուրաքանչյուր մրցաշրջանի սկզբում մտածում եմ միայն դառնալ ավելի լավը որպես ֆուտբոլիստ: Պատմության լավագույնը դառնալը իմ համար ոչինչ չի փոխի: Ես ոչ մեկի հետ չեմ մրցակցում»,- ասել է Մեսսին: