Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին խնդրել է Նեյմարին մերժել «Ռեալի» առաջարկը

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին փորձում է համոզել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, որպեսզի վերջինս վերադառնա կատալոնական ակումբ: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին զանգահարել է Նեյմարին և խնդրել, որ նա մերժի «Ռեալի» առաջարկը:

Իսպանական երկու գրանդ ակումբները փորձում են ձեռք բերել բրազիլացուն:

ՊՍԺ-ում արդեն հաստատել են, որ բանակցություններ են վարում պոտենցիալ գնորդների հետ:

Վերջերս ՊՍԺ-ն հեռացրել էր Նեյմարի նկարները ակումբի խանութից:

Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել «Բարսելոնայից»՝ 2017 թվականին: Փարիզյան ակումբը 222 մլն եվրո էր վճարել կատալոնացիներին այս տրանսֆերի համար: