Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին տվել է այն ֆուտբոլիստի անունը, որն ամենակոպիտն է խաղացել իր դեմ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է պաշտպանների՝ իր դեմ խաղի մասին:

«Լինում են տհաճ ու տաօրինակ խաղեր, որտեղ քեզ ինչ-որ մեկը հսկում է: Ինձ հետ քիչ են նման դեպքեր պատահել: Դա ինձ չի անհանգստացնում:

Դժվար է հիշել, թե ով է ամենակոպիտն իմ դեմ խաղացել: «Ժիրոնայից» էր այդ խաղացողը՝ Մաֆեոն, եթե ճիշտ եմ հիշում: Նա չափից դուրս կոպիտ էր»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Goal-ը: