Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին պահանջել է «Բարսայի» ղեկավարությունից ձեռք բերել ֆրանսիացի պաշտպանին

Ինչպես տեղեկացնում է Diaro Gol-ը, «Բարսելոնան» հունվարին պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի կարողանա գնել Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Այմերիկ Լապորտին:

Ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին դիտարկել է բոլոր հնարավոր պաշտպաններին և իր հավանությունը տվել է բասկ խաղացողին:

Որպես ալտերնատիվ տարբերակ՝ Մեսսին ընտրել է «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինիգո Մարտինեսին:

«Բարսելոնայում» էլ այժմ կան պաշտպանության հետ կապված խնդիրներ: Խավյեր Մասկերանոն որոշել է լքել կատալոնական ակումբը, իսկ Սամուել Ումտիտին վնասվածքի պատճառով թիմ կվերադառնա ոչ շուտ, քան հունվարի վերջին: