Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին «Ոսկե գնդակի» համար պայքարում Վան Դեյկից առաջ է անցել 7 միավորով

Հայտնի է դարձել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների մանրամասները:

Լիոնել Մեսսին հաղթող է դարձել 686 միավորով: Վիջիլ վան Դեյկը երկրորդ տեղում է եղել 679 միավորով: Համեմատության համար նախորդ տարի Լուկա Մոդրիչը առաջ էր անցել երկրորդ տեղում գտնվող ֆուտբոլիստից 275 միավորով:

Սա ամենամոտ արդյունքն է առաջին և երկրորդ հորիզոնականների միջև 1996 թվականից ի վեր: Այդ տարի Մատիաս Զամերը հաղթել էր Ռոնալդոյին ընդամենը մեկ միավորով: