Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին նշել է Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտներին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի հաղթանակի համար կատալոնական թիմի գլխավոր մրցակիցներն են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

«Մանչեսթեր Սիթին», ինչպես ՊՍԺ-ն՝ ամենաուժեղ թիմերից են: Ես նաև չեմ բացառում Մադրիդի «Ռեալին», քանի որ նրանք ունեն բարձր որակներ և փորձ, սակայն այս մրցաշրջանում նրանք չեն հասել ակնկալվող արդյունքներին:

Նաև կա «Բավարիա», որը նույնպես հիանալի թիմ է և պայքարելու է մինչև վերջ: Այսօր, սակայն, լավագույնները երկուսն են՝ «Մանչեսթեր Սիթին»  և ՊՍԺ-ն», — Արգենտինացու խոսքերն է փոխանցում Mirror-ը: