Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին մարզվել է ընդհանուր խմբի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։

Ինչպես փոխանցում է Marca-ն, նրա մասնակցությունը Դորմունդի «Բորուսիայի» դեմ խաղին դեռ հարցականի տակ է։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա արգենտինացին դեռ որևէ պաշտոնական խաղի չի մասնակցել։ Մեսսին վնասվածք էր ստացել օգոստոսի սկզբնամասում և վերականգնվելուց հետո մարզվում էր անհատական ծրագրով։