Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին կխնդրի թոփ ֆուտբոլիստ ձեռք բերել ձմռանը

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կխնդրի ակումբի ղեկավարությանը ձմռան տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Համաձայն իսպանական պարբերականների՝ 31-ամյա արգենտինացին ցանկանում է, որ «կապտանռնագույնները» ձեռք բերեն Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած Պոգբային՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 4 խաղի եւ խփել 2 գոլ: