Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին կստանա իր 4-րդ «Ոսկե խաղակոշիկը»

Բարսելոնա քաղաքի կենտրոնում գտնվող «Անտիգուա Ֆաբրիկա Էստրելլա Դամմը» կլինի այն հարթակը, որտեղ Լիոնել Մեսսին ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին կստանա իր 4-րդ «Ոսկե խաղակոշիկը»: Մեսսին արժանացել է մրցանակին անցյալ մրցաշրջանում առաջնությունում հեղինակած 37 գոլերի համար: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Առաջ անցնելով «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոսթից՝ Մեսսին կստանա իր 4-րդ «Ոսկե խաղակոշիկը», որը նա նվաճել էր նաև 2009/10, 2011/12 և 2012/13 մրցաշրջաններում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» մեկ այլ հարձակվող Լուիս Սուրաեսը ևս արժանացել է այս մրցանակին (2 անգամ): Բացի Մեսսիից միջոցառմանը կմասնակցեն նաև «Բարսելոնայի» այլ ներկայացուցիչներ, ներառյալ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին: