Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին Լա Լիգայի 9-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: Այդ գնդակը դարձավ 25-րդը, որը Մեսսին Լա Լիգայի շրջանակում խփում է «Սևիլիային»:

Այդպիսով՝ արգենտինացին կրկնեց «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը՝ մեկ թիմի դարպասը խփած գոլերի քանակով:

Պորտուգալացին նույնպես ամենաշատը գրավել է «Սևիլիայի» դարպասը՝ 25 գոլ: