Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին կմնա «Բարսայում» մինչև 2021 թվականը, բայց չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին թիմում կմնա մինչև 2020-21 թվականը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ մինչև պայմանագրի ժամկետի ավարտն արգենտինացին չի ցանկանում հեռանալ թիմից, սակայն չի էլ շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագրում կետ կա՝ ըստ որի նա կարող է հեռանալ թիմից յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում:

Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: