Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին կարող է բաց թողնել «Բարսելոնայի» առաջիկա խաղերը

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, արգենտինացին բաց կթողնի «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպումը:

Վնասվածքը դեռևս անհանգստություն է պատճառում Մեսսիին, չնայած նրան, որ նա մարզվում է ընդհանուր պմբում:

Հաղորդվում է, որ Մեսսին թիմի հետ կմեկնի Չեմպիոնների լիգայի Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղին: Եթե այդ խաղին էլ չկարողանա մասնակցել, ապա կատալոնական ակումբում հույս ունեն, որ թիմի ավագը պատրաստ կլինի մյուս շաբաթ կայանալիք «Գրանադայի» հետ խաղին: