Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին կարիերայի ընթացքում 5-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2017/18 մրցաշրջանի արդյունքներով դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

Արգենտինացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության արդեն ավարտված մրցաշրջանի 36 խաղում խփել է 34 գոլ: Մեսսին հավաքել է 68 միավոր ու 4 միավորով առաջ անցել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահից (ԱՊԼ 36 խաղում՝ 32 գոլ): 3-րդ տեղում Հարրի Քեյնն է հայտնվել (ԱՊԼ 37 խաղում՝ 30 գոլ):

Ավելի վաղ Մեսսին եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու դարձել էր 2010, 2012, 2013 և 2017 թվականներին: