Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին հնարավոր է բաց թողնի «Ատլետիկի» դեմ խաղը

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին բաց է թողել թիմի վերջին մարզումը «Ատլետիկի» դեմ խաղից առաջ: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբոյւրի՝ 31-ամյա արգենտինացին ազդրի վնասվածք ունի, որի պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առաջիկա խաղը:

Ուրբաթ օրը Մեսսին անհատական մարզում է անցկացրել ֆիզպատրաստվածության մարզչի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 29 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: