Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին հերթական ռեկորդն է գրանցել Լա Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայի 20-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղում: Այս գոլը դարձավ առաջինն արգենտինացու համար 2020 թվականին Լա Լիգայում:

Այդպիսով՝ Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Լա Լիգայում 16 օրացույցային տարի անընդմեջ գոլի հեղինակ է դառնում:

Թոփ առաջնություններում միայն 3 խաղացողներ կան, որոնց ցուցանիշներն ավելի բարձր են: Կրիշտիանու Ռոնալդուն 18 տարի անընդմեջ գոլի հեղինակ է դառնում թոփ 5 լիգաներում, իսկ «Վերոնայի» հարձակվող Ջամպաոլո Պացինին և «Բորդոյի» հարձակվող Ջիմի Բրիանը՝ 17-ական տարի անընդմեջ: