Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին հերթական պատմական ռեկորդը գրանցեց

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, ով 40 եւ ավելի գոլ է խփում 9 օրացույցային տարում անընդմեջ:

Մոտակա հետապնդողը Քրիշտիանու Ռոնալդուն է, ով նման արդյունքի է հասել 7 տարի անընդմեջ:

«Յուվենթուսի» դեմ խաղի շնորհիվ (3:0)՝ արգենտինացին 40 գոլ խփեց եւ 9 գոլային փոխանցում ունեցավ ընթացիկ տարում: 2016-ին խփել է 59 գոլ, 2015-ին՝ 52, 2014-ին՝ 58, 2013-ին՝ 45, 2012-ին՝ 91, 2011-ին՝ 59, 2010-ին՝ 60, 2009-ին՝ 41:

Ողջ կարիերայի ընթացքում Լեոն 709 խաղում խփել է 573 գոլ եւ կատարել 231 գոլային փոխանցում: