Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին հերթական ցուցանիշով լավագույնն է թոփ 5 լիգաներում վերջին 13 տարում

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին 1880 անգամ փորձել է շրջանցել մրցակիցներին վերջին 13 տարում, որի 57.2 տոկոսը հաջող է ստացվել:

2006/07 մրցաշրջանից Opta ընկերությունը սկսել է հաշվարկել ֆուտբոլիստների դրիբլինգի դիմելու փորձերը և Մեսսին դարձել է լավագույնն այդ ցուցանիշով թոփ 5 լիգաներում:

Լավագույն եռյակում են հայտնվել Էդեն Ազարը (1220 փորձ, 57.1 % հաջողված) և Ֆրանկ Ռիբերին (939, 47.9 %):

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդն է (816, 44 %):