Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին հավասարվել է Ռոնալդուին Լա Լիգայում հեթ-տրիկների քանակով

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լա Լիգայի 13-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում (4:1):

Այս հեթ-տրիկը դարձավ 34-րդն արգենտինացու համար Իսպանիայի առաջնությունում:

Այսպիսով Մեսսին հավասարվեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը «արքայական ակումբում» խաղացել է 2009-18 թվականների ընթացքում: