Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին համեմատել իրեն և Ռոնալդուին

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Չեմ կարող ասել, թե ով է մեզնից լավագույնը: Մենք տարբեր գործառույթներ ենք կատարում: Նա ռմբարկու է, իսկ ես կազմակերպում եմ խաղը:

«Ոսկե գնդակը» հաղթելու համար դու պետք է անհավանական մրցաշրջան անցկացնես և հաղթես Չեմպիոնների լիգայում: Եվրոպայում քո թիմի հետ հաղթանակը հաճախ միավորներ է քեզ բերում: Երբ Ռոնալդուն նվաճեց «Ոսկե գնդակը», ավարտվում էր «Ռեալի» փայլուն շրջանը, որտեղ նրանք հաղթել էին ամեն ինչ: Նա արժանի էր դրան: Ես կարող էի ավելին անել: Ինչպե՞ս էի դրա հետ համակերպվում: Եթե անկեղծ, այդքան էլ հեշտ չէր: Ինձ ցավեցնում էր այն փաստը, որ ես միակը չէի, որը 5 «Ոսկե գնդակ» ուներ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել L’Equipe-ը: