Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին համաձայն է Գալյարդոյի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակմանը

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին աջակցում է Մարսելո Գալյարդոյի՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ նշանակմանը։

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ արգենտինացին ընտրել է իր հայրենակցին, քանզի նրա մյուս ֆավորիտները՝ Պեպ Գվարդիոլան և Մաուրիսիո Պոչետինոն, հետաքրքրված չեն «Բարսելոնայում» աշխատանքի անցնելուն։

Գալյարդոն ներկա պահին համարվում է «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա դեկտեմբերին կստանձնի «Բարսելոնայի» ղեկը։