Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին և Վալվերդեն քննարկել են «Բարսելոնայի» նորեկի ապագան

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և թիմի ավագ Լեոնել Մեսսին քննարկել են թիմի նորեկ Արթուրի ապագան։

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, արգենտինացի գոլահարը խնդրել է թիմի գլխավոր մարզչին 22-ամյա կիսապաշտպանին ավելի շատ վստահել։ Մեսսիի կարծիքով Արթուրը տիրապետում է դաշտի կենտրոնը վերահսկելու հիասքանչ ունակությամբ։ Արգենտինացին հույս ունի, որ առաջիկա խաղերում Արթուրը ավելի շատ խաղաժամանակ կստանա։