Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին և Ռոնալդուն կընտրեն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցեն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչև 21տ) ընտրությանը։

Ինչպես տեղեկացնում է Fourfourtwo-ն, սա նոր մրցանակ է՝ սահմանված France Football ամսագրի կողմից և կտրվի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին դեկտեմբերի 3-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։

Ժյուրիի անդամներ կարող են դառնալ միայն «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստները։ Բացի Մեսսիից և Ռոնալդուից ժյուրիի կազմում են նաև Զինեդին Զիդանը, Ռոնալդինյոն և Բոբի Չարլթոնը։