Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին երազում է «Նյուելս Օլդ Բոյզի» մասին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ խոստովանել է, որ կցանկանար ավարտել ֆուտբոլային կարիերան արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզում», ուր կատարել է իր ֆուտբոլային առաջին քայլերը:

Միևնույն ժամանակ նաև նշել է, որ իր հայրենիքում կյանքն այնքան էլ ապահով չէ:

«Առաջին տեղում իմ երեխաներն են, իսկ ես, բնականաբար նրանց կողքին եմ: Հաճելի չէ տեսնել, թե ինչպես են մարդկանց սպանում՝ թալանելու համար:

Չգիտեմ թե ինչպես կընթանան իրադարձությունները, բայց ես բազմիցս նշել եմ, որ երազում եմ «Նյուելս Օլդ Բոյզի» մասին», – լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է TyC Sports-ը: