Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին դոփինգ թեստ է հանձնել «Լիվերպուլի» դեմ կայացած խաղից հետո

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին չի պատասխանել լրագրողների հարցերին «Լիվերպուլի» դեմ կայացած խաղից հետո:

Արգենտինացին անմիջապես խաղից հետո դոփինգ թեստ է հանձնել: Նա դուրս է եկել հանդերձարանից խաղի ավարտից երկու ժամ հետո:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պատասխան խաղում պարտվեց «Լիվերպուլին» 0:4 հաշվով և դուրս չեկավ եզրափակիչ: