Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին դիտարկում է MLS տեղափոխվելու տարբերակը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագրի ավարտից հետո կարող է լքել կատալոնական ակումբը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրը նշում է, որ արգենտինացին դիտարկում է ԱՄՆ տեղափոխվելու տարբերակը: Վերջերս խոսվում էր նաև, որ Մեսսին 2021 թվականին կհեռանա «կապտանռնագույնների» կազմից ու կտեղափոխվի հարազատ «Նյուելս Օլդ Բոյզ»:

Այս մրցաշրջանում Մեսսին դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել: