Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին ՉԼ-ում բարելավել է իր ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայում «Օլիմպիակոսի» դեմ կայացած խաղում (0:0) գտնվում էր կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:

30-ամյա արգենտինացու համար այս հանդիպումը 119-րդն էր այս մրցաշարի շրջանակներում:

Այս ցուցանիշով նա հավասարվեց Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին և «ՄՅՈՒ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Մեսսին Չեմպիոնների լիգայի անցկացրած խաղերով այժմ գտնվում է 10-րդ հորիզոնականում: