Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին ցանկանում է, որ «Բարսելոնան» ձեռք բերի ՊՍԺ-ի աստղին

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությանը կոչ է արել ձեռք բերել Բելգիայի հավաքականի ու ՊՍԺ-ի եզրային պաշտպան Տոմա Մենյեին: Այս մասին հավաստիացնում է Diario Gol-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մեսսին համարում է, որ Մենյեն կարող է ուժեղացնել «Բարսելոնայի» խաղը: Այդ դեպքում Սերժի Ռոբերտոն կտեղափոխվի իր համար հարազատ՝ կիսապաշտպանություն:

Մենյեն Բելգիայի հավաքականի կազմում ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա դարձավ գոլի հեղինակ Անգլիայի հավաքականի դեմ խաղում ու օգնեց հավաքականին՝ նվաճել բրոնզե մեդալները:

Անցած մրցաշրջանում Մենյեն փարիզյան ակումբում 24 խաղ է անցկացրել ու խփել 4 գոլ, ինչպես նաև կատարել նույնքան արդյունավետ փոխանցում: