Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին ցանկանում է «Բարսայում» տեսնել Պյանիչին

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: Այս մասին հայտնում է Soccernews-ը:

Հաղորդվում է, որ Մեսսին խնդրել է ակումբի ղեկավարությանը Գրիզմանի համար նախատեված գումարով ձեռք բերել բոսնիացի կիսապաշտպանի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Միրալեմ Պյանիչը 2016 թվականին «Յուվենտուս» էր տեղափոխվել «Ռոմայից»: