Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին արտասվել է հանդերձարանում ՉԼ-ից դուրս մնալուց հետո

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին չի կարողացել զսպել արցունքները «Լիվերպուլի» դեմ կիսաեզրափակչից հետո (ընդհանուր՝ 3:4):

Marca-ն հայտնում է, որ խաղի ավարտից հետո արգենտինացին լացել է հանդերձարանում: Դրանից հետո Լեոն դոպինգ թեստ է անցել և լքել է «Էնֆիլդը»՝ անտեսելով լրագրողներին:

«Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստների հիասթափությունը ակնհայտ է եղել: Սերխիո Բուսկետսն ու Լուիս Սուարեսը չէին կարողանում բառեր գտնել լրագրողներին պատասխանելու համար: