Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին արդյունավետության հերթական ռեկորդն է գրանցել

«Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» Լա Լիգայի 15-րդ տուրում:

Հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց «կապտանռնագույնների» ավագ Լեո Մեսսին:

Վերջինս առաջին անգամ գոլ խփեց «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում Լա Լիգայում: Մեսսին գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում հանդես եկող բոլոր թիմերի ստադիոններում:

Ընդհանուր առմամբ, արգենտինացին գոլ է խփել 38 տարբեր ստադիոններում, ինչը ռեկորդային ցուցանիշ է Լա Լիգայի պատմության մեջ: