Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին 2019 թվականին ամենաշատ գումար վաստակած մարզիկն է

Forbes ամսվագիրը հրապարակել է 2019 թվականին շատ գումար վաստակած մարզիկների ցանկը։

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացին անցնող տարվա ընթացքում վաստակել է 127 միլիոն եվրո։ Մեսսին առաջին անգամ է այս ցանկը գլխավորում։

Երկրորդ հորիզոնականում  «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է 109 միլիոն դոլար։ Երրորդ հորիզոնականում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն է 105 միլիոն դոլարով։

Նշենք, որ ամսագիրը հաշվի է առել մարզիկների աշխատավարձերը, պարգևավճարները և գովազդային պայմանագրերից ստացած հոնորարները։