Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին՝ Սուարեսի խոսքերի մասին. «Նա ճիշտ է»

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին մեկնաբանել է իր թիմակից Լուիս Սուարեսի խոսքերը: Վերջինս «Ռեալ Սոսյեդադի» դեմ ոչ-ոքիից հետո ասել էր, որ «Բարսան» չպետք է հույսը դնի Մեսսիի վրա և սպասի, թե երբ նա կլուծի թիմի խնդիրները:

«Սուարեսն իրավացի է: Մենք լավ ֆուտբոլիստներն ունենք, որոնք թիմի մի մասն են կազմում: Նրանք թիմը դարձնում են ուժեղ և վստահ: «Բարսելոնան» երբեք չպետք է կախում ունենա մեկ ֆուտբոլիստից: Ցավում եմ, որ վերջին արդյունքները գոհացնող չեն, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք: Այս շրջանը շուտով կանցնի»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել Marca-ն: